ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը համոզված է, որ Վրաստանի որոշումը ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ ոչ մի կերպ չի անդրադառնա Համագործակցության երկրների անվտանգության վրա: «Ըստ էության, այդ որոշումը ոչինչ չի փոխի, ԱՊՀ անվտանգությունը չի տուժի: Վերջին երեք-չորս տարվա ընթացքում Վրաստանը փաստորեն չի մասնակցել ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի գործունեությանը, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում անցկացվող ռազմական միջոցառումներին»: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է մասնակցությունը ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին:






