AM
6 Փետրվար 2006 - 13:34 AMT

ԼՂՀ ԱԳՆ-ն մտադիր չէ մեկնաբանել Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունները

ԼՂՀ արտգործնախարարությունը չի պատրաստվում մեկնաբանել Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունը, որը Բաքվում հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղը ամենառազմականացված տարածքն է աշխարհում», քանի որ Ղարաբաղի Ազատագրման բանակի կազմը շուրջ 20 հազար հոգի է: «Անվանելով ԼՂՀ-ն ամենառազմականացված տարածք, Ֆրեյզերը, առաջինը, չափազանցնում է թվերը, երկրորդը` ելնում է բնակչության մեկ շնչին ընկնող զինծառայողների թվաքանակից: Եվ այս, եւ այն դեպքում նա իրավացի չէ»,-ասել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում»: ԼՂՀ ԱԳՆ-ում գտնում են նաեւ, որ ցանկացած հայտարարություն, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից առաջ, կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վրա: