Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել հայ հունահռոմեական ոճի ըմբիշները:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Սահակյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ 74 և 96 կգ քաշային ըմբիշներ Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը` 3-րդ հորիզոնականները:
Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը:






