AM
7 Փետրվար 2006 - 10:36 AMT

ԱՄՆ Սենատի Դեմոկրատների ղեկավարը սատար է կանգնելՀայոց ցեղասպանության բանաձեւին

ԱՄՆ Սենատի Դեմոկրատների ղեկավար Հարրի Ռեյդը անցած շաբաթ միացել է սենտատորներ Էլիզաբեթ Դոուլին եւ Փոլ Սարբանեսին` սատարելու Հայոց ցեղասպանության բանաձեւին: Այդպիսով բանաձեւի կողմանակիցների թիվը հասավ քսանհինգի, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը(ANCA): «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատի փոքրամասնության ղեկավար Ռեյդին, սենատորներ Դոուլին եւ Սարբանեսին, որոնք միացել են իրենց գործընկերներին Հայոց ցեղասպանության հարցում Ամերիկային ճիշտ ուղու վրա դնելու համար»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Հիշեցնենք, որ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճիշտ մոտեցումներ: