AM
18 Հունիս 2013 - 12:08 AMT

ՄՕԿ –ը «Օլիմպիական համերաշխություն» ծրագիրն իրականացնելու համար ծախսել է 438 մլն դոլար

Լոզանում անցկացված ԱՕԿ – ների միջազգային ասոցիացիայի արտահերթ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են 201 երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

«Լոնդոն – 2012» -ի մասին հաշվետվությամբ հանդես է եկել խաղերի կազմկոմիտեի նախագահ, լորդ Սեբաստիան Կոեն: Քննարկվել են նաև 2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական ընթացքը:

Այս տարի ՄՕԿ –ը «Օլիմպիական համերաշխություն» ծրագրով նախատեսված միջոցառումների համար կծախսի 438 միլիոն դոլար: