AM
7 Փետրվար 2006 - 11:24 AMT

ԱՄՆ-ը նորից պատրաստվում են խախտել պարիտետը Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հարցում

ԱՄՆ նախագահի վարչակազմը 50 մլն. դոլար է հայցել Սենատից որպես 2007 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրվող օգնություն: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը դա 25 մլն-ով պակաս է համեմատած այն գումարի, որը հատկացվելու է Հայաստանին Ամերիկայի Կոնգրեսի կողմից 2006 ֆիսկալ տարում: Նախագահի վարչակազմի դիմումում Հայաստանը նկարագրված է որպես քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրագործող Եվրասիայի առաջատար երկրներից մեկը: Նաեւ նշված է, որ վերջերս «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպությունը հավանություն է տվել հինգ տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել 235.65 մլն դոլար: Նշենք, որ հետխորհրդային տարածքում գտնվող երկրներին 2007 ֆիսկալ տարում որպես տնտեսական օգնություն տրամադրվելու է ընդհանուր առմամբ 346 մլն., իսկ 2006 ֆիսկալ տարում 382 մլն. դոլար գումար: ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը կքննարկեն հայցը Կոմիտեի հերթական նիստի ընթացքում:

ԱՀՀ-ը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ 2007թ-ի ֆիսկալ տարում Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես երկու տարի առաջ, անհավասար է բաշխված: ԱՄՆ նախագահի վարչակազմը 2007թ-ին նախատեսում է Հայաստանին տրամադրել 3.5 մլն. դոլար` արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, այն դեպքում, երբ Ադրբեջանին կտրամադրվի 4.5 մլն: Հայաստանի եւ Ադրբեջանի զինծառայողների ուսուցման համար կտրամադրվի համապատասխանաբար 790 եւ 885 հզ. դոլար:

ԱՀՀ-ի նախագահ Էնտոնի Բարսամյանը դժգոհություն հայտնեց Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվողռազմական օգնությանպարիտետի խախտման կապակցությամբ` ընդգծելով, որ դա կարող է խախտել Հարավային Կովկասում առկա կայունությունը: Նրա խոսքերով, Հայաստանի հայկական համայնքը եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամները ամեն ինչ անում են, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին ֆինանսավորման 1.095 մլն. դոլար կազմող տարբերությունը կրճատելու համար: