Հարավայի Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկե Տալվիտիեն, որ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, հույս հայտնեց, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի Գործողությունների ծրագիրըԵվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում պատրաստ կլինի 2006թ: «Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականությունը» ծրագիրը ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության զարգացման փուլերից է հանդիսանում: Միեւնույն ժամանակ, դա նոր խթան է նախկինում համագործակցության եւ գործընկերության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի (PCA) ակտիվացման համար»,- հայտարարել է Հ. Տալվիտիեն: Դիվանագետը նաեւ հույս է կապում տարածաշրջանային համագործակցության զարգացման հետ հակամարտությունների կարգավորման նպատակով, որոնք «Հարավային Կովկասին զրկում են բազմաթիվ բարենպաստ հնարավորություններից», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:






