Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարում 2 հայ շախմատիստներ` Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, վաստակել են 3 միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:
3-րդ տուրում Հովհաննիսյանը հաղթել է Լևոն Բաբուջյանին, իսկ Գաբուզյանը` Հրանտ Մելքումյանին:
7 շախմատիստներ ունեն 2,5 միավոր և կիսում են 3-9-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում են 55 շախմատիստներ:
Կարեն Ասրյանը 2006թ. շախմատային Օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ունեցել է 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացել է ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվել է նրա անունով:






