AM
7 Փետրվար 2006 - 14:57 AMT

Հույն ուղղափառ եկեղեցին դատապարտել է հայկական հուշարձանների ոչնչացումը

Հույն ողղափառ եկեղեցու սուրբ Սինոդը եւ Աթենքի ու համայն Հունաստանի արքեպիսկոպոս Խրիստոդուլոսը բողոք են հայտնել Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: «Սրբատեղերի եւ հուշարձանների ավերումը մարդկության պատմության սեւ էջերից մեկն է: Նման գործողությունները խախտում են հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները»,-ասվում է, մասնավորապես, Սուրբ Սինոդի հայտարարության մեջ, որը նաեւ մեղադրել է «գերտերություններին եւ միջազգային կազմակերպություններին անգործության եւ անտարբերության համար` անպաշտպան ժողովրդների իրավունքները պաշտպանելու գործում»: