ՖԻՖԱ-ն հաշվի կառնի Բրազիլիայում ստացած փորձը, սակայն դեռևս մտադիր չէ որևէ փոփոխություն կատարել Ռուսաստանում 2018թ. ԱԱ նախապատրաստական աշխատանքներում: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտարարել ՖԻՖԱ սոցիալական պատասխանատվության դեպարտամենտի ղեկավար Ֆեդերիկո Ադյեչեն:
«Մենք ուշադիր հետևում ենք Բրազիլիայի իրադարձություններին, վերլուծում են, թե ինչ ազդեցություն են դրանք թողնում ԱԱ նախապատրաստական աշխատանքների վրա»,-ասել է նա:






