AM
19 Հունիս 2013 - 08:30 AMT

Ազատ ոճի ըմբիշներ Վահե Մատինյանը և Տիգրան Մնացականյանը պատանեկան ԵԱ նվաճել են արծաթե մեդալներ

Հունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները հաջող են ելույթ ունենում: Արծաթե մեդալներ են նվաճել Վահե Մատինյանը (50 կգ) և Տիգրան Մնացականյանը (69 կգ):

Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42 կգ), սակայն նա ելույթն ավարտել է 5-րդ տեղում:

Հունիսի 19-ին մրցագորգ կելնեն Հայաստանի հավաքականի ևս հինգ ըմբիշներ: