AM
19 Հունիս 2013 - 12:13 AMT

Դավիթ Նալբանդյանը շարունակում է վերականգնվել վիրահատություններից հետո

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է վերականգնվել ազդրի ու ուսի վիրահատություններից հետո, հայտնում է արգենտինական մամուլը:

Ըստ աղբյուրի, 31-ամյա մարզիկը մտադիր չէ ավարտել կարիերան:

2013թ. Նալբանդյանը դուրս է եկել ATP Սան Պաուլուի մրցաշարերից մեկի եզրափակիչ: Իր կարիերայի ընթացքում Նալբանդյանը հաղթել է ATP 11 մրցաշարերում: