AM
8 Փետրվար 2006 - 11:50 AMT

Գարնանը Բաքու կայցելի ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը

Այս տարվա գարնանը սպասվում է ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զեկուցող Գորան Լենմարքերի այցը Բաքու : Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության փոխնախագահ Էլդար Իբրահիմովը: Նրա խոսքերով, Գորան Լենմարքերի անցյալ տարվա վերջում ծրագրված այցը հետաձգվել էր, քանի որ ժամանակահատվածով համընկնում էր Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ: Անցյալ տարի զեկուցողը այցելեց Հայաստան, որտեղ մի շարք հանդիպումներ անցկացրեց, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: