AM
20 Հունիս 2013 - 07:11 AMT

Մարկոս Պիզելլիի «Կրասնոդարը» ընկերական խաղում զիջել է «Շախտյորին»

Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Կրասնոդարի» նկատմամբ: Հանդիպումն ընթացել է Ավստրիայում, որտեղ երկու թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում:

«Հանքափորները» հաշվի մեջ առաջ են անցել 10-րդ րոպեին, Լուիս Ադրիանոյի փոխանցումից հետո գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Դուգլաս Կոստան:

Սակայն 5 րոպե անց «Կրասնոդարին» հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Թիմի նորեկ Մարկոս Պիզելլիի հեռահար հարվածից հետո գնդակը դիպել է պաշտպանին ու հայտնվել Մաուրիսիո Ֆիլցովի մոտ, որն էլ խփել է պատասխան գնդակը:

Սակայն 29-րդ րոպեին Միրչա Լուչեսկուի սաները կարողացել են հաշվի մեջ առաջ անցնել ու հաղթել: