Համաշխարհային ամառային ուսանողական խաղերին կմասնակցեն ռեկորդային թվով ազգային թիմեր՝ աշխարհի 162 երկրներից: Այդքան հայտ է ստացել «Կազան-2013» կազմկոմիտեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ամենաբազմամարդը Ռուսաստանի թիմն է՝ գրեթե 1000 մարզիկ, հետո գալիս են Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ներկայացուցիչները:
Կխաղարկվի մեդալների 351 հավաքածու:
Հայաստանը կներկայացնեն 40 մարզիկներ, որոնք հանդես կգա 10 մարզաձևում՝ շախմատ, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, ատլետիկա, ծանրամարտ:






