AM
21 Հունիս 2013 - 10:43 AMT

ԱԳՆ. Հալեպում դիպուկահարի կրակոցից 3 հայ է վիրավորվել

Սիրիայում` Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում, դիպուկահարի կրակոցից 3 հայ է վիրավորվել: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին փոխանցեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մեր ունեցած տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ավելացրեց նա:

Այս օրերին սիրիական կառավարական զորքի ու ապստամբների միջև հատկապես ծանր մարտերն են ընթանում նաև Դամասկոսում և Հալեպում: