Հունիսի 22-ին Երևանում ՄՕԿ-ի հովանու ներքո ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվեն միջազգային Օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ:
Օլիմպիական օրը կսկսվի ավանդական վազքարշավով: Կմասնակցեն 13 -ից բարձր տարիքի վազքասերները: Այն կանցնի Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – ստորգետնյա անցում – «Հաղթանակի» կամուրջ – «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղով:
Մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 10-ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Իսկ ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում միաժամանակ կկայանան մի խումբ մարզաձևերի ցուցադրական մրցումներ:






