Վաղը Երևանի հեծանվահրապարակում տեղի կունենա Արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հանրապետական հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:
Հուշամրցաշարի մասնակիցները առավոտյան ժամը հեծանվահրապարակից 10-ին կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ս.Գևորգյանի հիշատակին։ Այնուհետև կվերադառնան հեծանվահրապարակ, և կմեկնարկի եզրափակիչ մրցությունը, հայտնում է ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:






