AM
10 Փետրվար 2006 - 11:28 AMT

Բաքվում առաջարկում են հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից

Բաքվում հրավիրված կլոր սեղանի մասնակիցները առաջարկել են հրաժարվել ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի միջնորդությունից եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործել Եվրամիության հնարավորությունները: Նման առաջարկ է հնչել Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության եւ «Ղարաբաղի երիտասարդական խորհրդի» կազմակերպած քննարկումների ընթացքում: Քննարկումներին մասնակցել են քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ, հաղորդում է «Էխո» թերթը: