AM
22 January 2003 - 17:04 AMT

ԱՄՆ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԵՎՍ 2 ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

ԱՄՆ Արտոնագրերի վարչությունը անցյալ տարվա վերջում գրանցել է Երեւանի կոնյակի գործարանի եւս երկու ապրանքանիշ` «Արարատ» եւ «Անի»: Բացի դրանից 2000 թվականից գրանցվել են հետեւյալ նշանները` «Ախթամար», «Հոբելյանական», «Նաիրի», «Վասպուրական», «Էրեբունի»: Ինչպես ասվում է ԵԿԳ մամլո հաղորդագրության մեջ,
ԱՄՆ Արտոնագրերի եւ ապրանքանիշերի վարչության կողմից գրանցման որոշում է կայացվել նաեւ «Դվին», «Հայաստան», «Տոնական» ապրանքային նշանների վերաբերյալ: ԵԿԳ-ի ապրանքանիշերն այսօրվա դրությամբ ստացել են 175 գրանցում 43 երկրում: