AM
24 Հունիս 2013 - 06:50 AMT

LFC Transfer Update. «Լիվերպուլը» համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

Անգլիական «Լիվերպուլը» համաձայնեցրել է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Նման տեղեկություն է տարածել LFC Transfer Update-ը Twitter-ում:

Պաշտոնական տեղեկեություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ բանակցությունները անգլիական «Լիվերպուլի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դադարեցվել են ֆուտբոլիստի հանդեպ իրավունքների պատճառով: