AM
13 Փետրվար 2006 - 11:26 AMT

ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է քննարկումները Փարիզում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խորհրդակցությունները Փարիզում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում փետրվարի 10-11-ին տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլից հետո միջնորդներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) կշարունակեն աշխատանքը եւս մի քանի օր: Նշենք, որ բանակցությունների փարիզյան փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված կոմյունիկեի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում: Նրանք կքննարկեն ղարաբաղյան խնդրի շուրջ ապագա բանավեճերի տարբեր ասպեկտները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: