AM
14 Փետրվար 2006 - 14:04 AMT

Զարդուշտ Ալիզադե. Ռազմական գործողությունների վերսկսումը անհնար է

Հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն բացառել է ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Նրա խոսքերով, իրադարձությունների նման զարգացումն անհնար է: «Դրա համար մենք չունենք բավարար ուժեղ բանակ: Դա հասկանալու համար, բավական է տեսել, թե ինչ ճոխ շենք է կառուցել իր համար Գլխավոր շտաբի պետը եւ ինչ շենք է կառուցում իր համար պատերազմում պարտություն կրած բանակի պաշտպանության նախարարը»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հանրաքվեի հարցում, ապա Ալիզադեն նշել է, որ երկրի ղեկավարությունը կարող է հայտարարել, թե համաձայն չէ քննարկել այդ հարցը:«Իսկ եթե համաձայնվեն, կկիրառեն մի տեխնոլոգիա, որը ծանոթ է նրանց Լիսաբոնի գագաթնաժողովից ի վեր, երբ խոսվում էր ադրբեջանական դիվանագիտության մեծ հաղթանակի մասին: Մեզ կսկսեն համոզել, որ Ղարաբաղի հանձնումը ոչ այս պահին, այլ 15 տարի անց, պատմական հաղթանակ է մեզ համար: Ավելին, մեզ կսկսեն համոզել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման վերաբերյալ հանրաքվեում հաղթանակը մերն է լինելու»,-հայտարարել է Զ.Ալիզադեն, հաղորդում է Day.az-ը: