ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ, հանրապետական Մայքլ Գրիմմի հետ Չիկագոյում: Միջոցառմանը մասնակցել են նաև Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ըստ Իլինոյսի ANC նախագահ Քլոդ Հովհաննիսյանի, տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հնարավորություն է տվել տեղական համայնքին ծանոթանալ նոր համանախագահի հետ: Գրիմմը հաղթեց Կոնգրեսի ընտրություններում թուրքամետ թեկնածու Մայքլ ՄաքՄահոնին:
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահը խոսել է հայկական խնդիրների մասին՝ այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո թուրքերի կողմից յուրացված եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու, ԱՄՆ ու Հայաստանի միջև ապրանքի շրջանառությունը ավելացնելու, Արցախի ինքնորոշման մասին: «Կոնգրեսական Գրիմը ի նպաստ ԱՄՆ հայ համայնքի հաջողված գործունեության լավ ցանկ ունի: Նա արդարության պաշտպան է ու համառորեն աշխատում է, որպեսզի մեր հարցերն ու արժեքները առաջնային դառնան ԱՄՆ համար: Մենք անհամբեր սպասում ենք նրա հետ համագործակցության շարունակությանը»,-ասել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:






