AM
28 Հունիս 2013 - 11:49 AMT

«Տուր դը Ֆրանս» 110. Կազմակերպիչները կօգնեն, եթե Հայաստանում նման միջոցառում կազմակերպվի

«Տուր դը Ֆրանս» 110-րդ հեծանվարշավը կմեկնարկի հունիսի 29-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 21-ը. կմասնակցի 22 թիմ` ներկայացնելով 25 ազգություններ: Հայկական թիմ չի մասնակցում, բայց հնարավոր է, այլ թիմերի կազմում ներառված լինեն նաև հայեր: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպամ Անրի Ռենոն: «Տուր դը Ֆրանսը» միայն մարզական միջոցառում չէ, այն համախմբում է հազարավոր հանդիսատեսի և հեռուստադիտողների աշխարհի տարբեր անկյուններից: Մրցարշավը հեռարձակվում է աշխարհի 190 երկրներում, քանի որ բացառիկ միջոցառում է: Այս տարի մրցավազքը լուսաբանելու է շուրջ 2300 լրագրողի գրչով», – նշեց Անրի Ռենոն և ավելացրեց, որ այս տարին հոբելյանական է և կազմակերպիչները միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելուն հատուկ ուշադրություն դարձրել:

Ի դեպ, նույն կազմակերպիչները, դեսպանի խոսքով, պատրաստ են աշխատել նաև Հայաստանում, եթե մեզ մոտ նման միջոցառում կազմակերպվի: