AM
28 Հունիս 2013 - 14:31 AMT

Հայաստանի և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեները կհամագործակցեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն