AM
15 Փետրվար 2006 - 14:05 AMT

ԱՀ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն Վաշինգտոնում կքննարկի ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտին Վաշինգտոնում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Նրանք կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե որ փուլում է գտնվում գործընթացը, որից հետո կդիմեն կողմերին: Այսինքն նրանք կարող են առաջարկել հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով կամ այցելել տարածաշրջան»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ այդ մասին հայտնի կդառնա մարտից հետո: Հիշեցնենք, որՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում փետրվարի 10-11 կայացած բանակցությունների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հանդես եկան կոմյունիկեով: Այնտեղ նշվում է, որ մարտի սկզբին Վաշինգտոնում տեղի կունենան խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան խնդրի շուրջ ապագա բանավեճերի տարբեր ասպեկտները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: