AM
16 Փետրվար 2006 - 10:24 AMT

Մոսկվայում գազանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի

Մոսկվայի կենտրոնում գազանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի: Անհայտները սուր առարկայով հասցրել են նրան 14 վնասվածք, որոնց արդյունքում նա մահացել է: Չորեքշաբթի օրը Ռոգոժսկի վալ փողոցի թիվ 20 տան մոտ ժամը 23:00-ին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են Հայաստանի 29-ամյա քաղաքացու մարմինը` վզի եւ կրծքի շրջանում սուր առարկայով հասցված վերքերով: Այդ փաստով Կենտրոնական շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1 մասով (սպանություն): Անց են կացվում օպերատիվ-քննչական միջոցառումներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: