AM
1 Հուլիս 2013 - 07:01 AMT

Աշխարհի գավաթի խաղարկությունում երկու հայ սամբիստներ մեդալներ են նվաճել

Վենեսուելայի Մարակայբո քաղաքի «Բելիսարիո Ապոնտե» մարզադահլիճում շարունակվում է ընթանալ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը` «Ա. Աստախովի հուշամրցաշարը»:

Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսն արժանացել են մեդալների:

Դավիթ Գրիգորյանը մինչև 90 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ, իսկ Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշայինների մրցապայքարում առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ և արժանացել ոսկե մեդալի: