Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, «Հիբեռնիանս» (Մալթա)-«Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը:
«Ինտեր» (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղ.) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրոդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը:






