AM
1 Հուլիս 2013 - 10:00 AMT

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կժամանի Երևան երկօրյա այցով: Այցի շրջանակներում վրաց նախարարը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, արտակարգ իրավիճակների նախարարի հետ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Իրակլի Ղարիբաշվլին տեղեկություններ կներկայացնի Վրաստանի ՆԳՆ-ում վերջին շրջանի բարեփոխումների վերաբերյալ: