AM
1 Հուլիս 2013 - 11:40 AMT

Արմեն Աշոտյանը հանդիպել է Ունիվերսադա մեկնող հայ մարզիկների հետ

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ը տեղի կունենա համաշխարհային 27-րդ Ունիվերսիադան, որին կմասնակցի նաև Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը: Հայաստանի հավաքականի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու և 160-ից ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու»,- նշել է Աշոտյանը:

Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանի մարզիկները հանդես կգան 10 մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, աթլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:

Ըստ նրա, երեք մարզաձևում Հայաստանը կունենա նաև միջազգային կարգի մրցավարներ: