Ամփոփվել են «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի արդյունքները: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2013թ. հանրապետական մրցույթն այս տարի մայրաքաղաքում անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 1997-1998թթ., 1999-2001թթ., 2002-2004թթ. և 2005-2007թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքների միջև։ Մրցույթի 1-ին՝ համայնքային փուլին Երևանի բոլոր վարչական շրջաններից մասնակցել է 384 ընտանիք։
2-րդ փուլին, որն անցկացվել է «Հրազդան» մարզադաշտում և մայրաքաղաքի թիվ 71 հիմնական դպրոցի մարզադահլիճում, մասնակցել է 144 ընտանիք: Մասնակից ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի հուշամեդալներով, իսկ 4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքները՝ ՀՀ նախագահի հավաստագրերով և դրամական պարգևներով:






