AM
2 Հուլիս 2013 - 08:22 AMT

Յոզեֆ Բլատեր. Վստահ եմ, որ եկող տարի մեզ անմոռանալի աշխարհի առաջնություն է սպասում

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կարծիք է հայտնել Բրազիլիայում կայացած Կոնֆեդերացիայի գավաթի վերաբերյալ:

«Սկզբում մտավախություն կար, որ անկարգության պատճառով մրցաշարը հաջող չի ընթանա: Սակայն ամեն ինչ հաջող ընթացավ: Եզրափակիչն ուղղակի աննկարագրելի ստացվեց: Վստահ եմ, որ եկող տարի մեզ անմոռանալի աշխարհի առաջնություն է սպասվում»,- ասել է Բլատերը:

Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչում Բրազիլիան 3:0 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ, իսկ երրորդ տեղի համար պայքարում Իտալիան հաղթեց Ուրուգվային: