PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը ասել է , որ Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերին կմասնակցեն վեց ըմբիշներ: Հայաստանը ներկայացված չի լինի միայն մինչև 60 կգ քաշային կարգում:
«Մենք մի շարք հավաքներ ու միջազգային մրցաշարեր ենք անցկացրել: Ունիվերսիադայից հետո մեզ ապասում է աշխարհի առաջնությունը, ուստի տղաները ոչ գերազանց, բայց լավ մարզավիճակում են»,-ասել է Ջուլֆալակյանը:
Ունիվերսիադային կմասնակցեն Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կազան կմեկնի հուլիսի 13-ին:






