Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է:






