AM
2 Հուլիս 2013 - 12:09 AMT

Արթուր Աբրահամը երկարաձգել է Sauerland Event-ի հետ պայմանագիրը մինչև 2015 թվական

Արթուր Աբրահամը երկարաձգել է Sauerland Event փրոմոութերական ընկերության հետ պայմանագիրը մինչև 2015 թվական:

Ավելի վաղ, Աբրահամը դժգոհություն էր հայտնել հոնորարի չափից, որը նա ստանում էր մենամարտերից հետո: Բռնցքամարտիկը նույնիսկ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 24-ին գերմանական Շվերինե քաղաում: Նրա մրցակիցը կլինի Վիլբերֆորս Շիխեպոն (Նամիբիա):