Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ռամբույեում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Քոչարյան-Ալիեւ բանակցությունների շուրջ: Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






