Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը համաձայն չէ Վերահսկիչ պալատի գնահատականի հետ Գյումրու տեխնոպարկի անարդյունավետ աշխատանքի, մասնավորապես նրա լաբորատորիաների մասին: Ըստ նրա, տեխնոպարկի զարգացման ծրագիրը հաստատված է և իրագործվում է փուլերով: «Ընթացիկ տարվա դեկտեմբերին շահագործման կհանձնվի նախկին Մ. Նալբանդյանի անվան Գյումրիի պետական մանկավարաժական ինստիտուտի շենքը»,-ասել է նախարարը կառավարության մամլո կենտրոնում: Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, ապա դրանք աշխատում են և կարող են շահութաբեր դառնալ միայն մի քանի տարի անց:
Այդ առնչությամբ Վահրամ Ավանեսյանը հավելել է, որ իրագործվող ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում Գյումրիի տեխնոպարկում վերապատրաստում պետք է անցնեն շուրջ 8 000 մասնագետնր, որոնց 80 տոկոսն աշխատանք կստանա տեխնոպարկի տարածքում գործող ընկերություններում: «Այսօրվա դրությամբ վերապատրաստում է անցել 350 մարդ»,-ասել է նա: Ներդրումները նախագծի մեջ կազմում են 40-50 մլն դոլար:
Վահրամ Ավանեսյանը ուշադրությունը հրավիրել է նրան, որ խոսքը գնում է տեխնոպարկի զարգացման ծրագրի մասին, ոչ թե տեխնոավանի կառուցման, որի ծրագիրը կառավարությունը դեռ չի հաստատել:
Վերահսկիչ պալատը հունիսի 13-ին խորհրդարանում զեկույց ներկայացրեց 2012թ. պետբյուջեի միջոցների ծախսման մասին: