Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների և կազմակերպիչների:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետության կյանքում և Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:






