AM
3 Հուլիս 2013 - 13:29 AMT

Կազանում ներկայացվել են Ունիվերսիադայի մեդալները

Հունիսի 4-ին Կազանում ներկայացվել են Ունիվերսիադայի մեդալները: Մեդալի վրա պատկերված է Տիեզերքը, Երկիրը և Մարդը: Գրված է նաև «U are the World» (Դու աշխարհն ես) և 27 թիվը (կազանյան Ունիվերսիադան թվով 27-րդն է):

Հաղթողներին կտրվի 3014 մեդալ, իսկ ընդհանուր թվով 27 մարզաձևում կխաղարկվի 351 մեդալի հավաքածու:

Համաշխարհային ուսանողական խաղերը Կազանում մեկնարկում են հուլիսի 6-ին: