Կիեւում անհայտ անձիք ներկով են պատել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը, որը գտնվում է ադրբեջանական դեսպանատան հարեւանությամբ: Տեղեկատվությունն այդ մասին զետեղվել է «Եղբայրություն» կազմակերպության կայքի վրա: Կայքում նշվում է, որ վանդալիզմի այդ գործողությունը կատարվել է «Եղբայրության» ակտիվիստներին հիշեցնող մարդկանց կողմից» եւ իրագործվել է որպես բողոք ընդդեմ Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Աստվածածնի ծաղրանկարների, որոնք ավելի վաղ հրապարակվել էին ադրբեջանական մամուլում:






