AM
4 Հուլիս 2013 - 06:24 AMT

Յուրա Մովսիսյանը «Շախտյորի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել

Մոսկվայի Էդուարդ Ստրելցովի անվան ստադիոնում միավորված մրցաշարի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հանդիպել է Դոնեցկի «Շախտյորին»:

«Սպարտակն» առավելության է հասել 2:0 հաշվով: 43-րդ րոպեին հաշիվը բացել է Յուրա Մովսիսյանը, որը հաջող է իրացրել 11-մետրանոց հարվածը:

Խաղի վերջնական հաշիվը սահմանել է Պավել Յակովլեվը 75-րդ րոպեին:

Վալերի Կարպինի սաները վաստակել են առաջին երեք միավորը և վերջին խաղում հուլիսի 7-ին կհանդիպեն Կիևի «Դինամոյի» հետ: