AM
20 Փետրվար 2006 - 09:31 AMT

Առաջիկա 20 տարիների ընթացքում Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը

Եվրոպական Միությունն ընդլայնվելու է, հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Ֆերհոյգենը Die Welt-ին տված հարցազրույցում: «20 տարվա ընթացքում բոլոր եվրոպական պետությունները կանդամակցեն Եվրամիությանը, բացի Խորհրդային Միության ժառանգորդ հանդիսացող երկրներից, որոնք ներկայումս ԵՄ անդամ չեն: Դրանք են` Ռուսաստանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինան եւ Կովկասի երկրները»: