AM
4 July 2013 - 10:08 AMT

Կառավարությունը շուրջ 60 մլրդ դրամ կուղղի աշխատավարձերի բարձրացմանը 2014 թվականին

2014թ. ակնկալվում է աշխատավարձերի բարձրացում ողջ հանրային հատվածում տարբեր սանդղակներով: Ինչպես հուլիսի 4-ին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրի շրջանակներում շուրջ 51 մլրդ դրամ կուղղվի քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը:

Բացի այդ, ըստ նրա 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 50 000 դրամ, որի համար կհատկացվի լրացուցիչ 10 մլրդ դրամ:

«Այսօր պետության կողմից վճարվող աշխատավարձերի հիմնադրամը ընդհանուր առմամբ կազմում է 240 մլրդ դրամ, 2014թ. աճ կլինի 60 մլրդ դրամով կամ միջինը 40 տոկոսով»,-ասել է նա:

Կառավարության որոշման համաձայն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 000 դրամի փոխարեն կկազմի 45 000 դրամ: