AM
4 Հուլիս 2013 - 11:44 AMT

Ձմեռային Ունիվերսիադային կմասնակցեն շուրջ երեք հազար մարզիկներ

Շուրջ երեք հազար մարզիկներ ավելի քան 50 երկրներից կխաղարկեն 2013թ, Ձմեռային ունիվերսիադայի մեդալները, որը կանցնի իտալական Տրենտինոյում, հայտարարել է Իտալիայում խաղերի տնօրինության ղեկավար Սերջիո Անեսին: Տրենտինոյի Ունիվերսիադան կանցնի դեկտեմբերի 11-23-ը:

«Մարզիկները կխաղարկեն մեդալների 79 հավաքածու 12 մարզաձևերում»,-Անեսիի խոսքն է փոխանցում «Ռ-սպորտը»: