Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար Հայաստանի կառավարությունը մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։
«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է 2003 թվականից, որին մասնակցում են ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Արցախի ընտանիքները:
Այս տարի արդեն ամփոփվել են մրցույթի երևանյան փուլի արդյունքները, որին մասնակցել է 384 ընտանիք:






