AM
4 Հուլիս 2013 - 13:37 AMT

«Օրանժ Թենիս» ակումբում ացկացվում է թենիսի ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը

Հունիսի 25-ից հուլիսի 6-ը «Օրանժ Թենիս» ակումբում ացկացվում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ամենամյան առաջնությունը` Ֆեդերացիայի Գավաթը մինչև 8, 10, 12, 14 և 16 տարիքային խմբերի, ինչպես և տղամարդկանց ու կանանց միջև:

Այսօր ավարտվել են բոլոր տարիքային խմբերի մրցաշարերը, իսկ տղամարդկանցն ու կանանցը կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցաշարը մասնակիցներին տալիս է ազգային վարկանիշ:

Այս առաջնությունից հետո` հուլիսի 15-ից, մեկնարկելու են թվով յոթ իրար հաջորդող պատանեկան միջազգային մրցաշարեր և տևելու են մինչև սեպտոմբերի 2-ը:

Այս մրցաշարերից յուրաքանչյուրին ակնկալվում է ամենաքիչը հարյուրական մասնակից: Ֆեդերացիան արդեն իսկ ստացել է հայտեր տասնհինգ երկրներից: