Չնայած նրան, որ Համաշխարհային ամառային ունիվերսիադայի բացումը տեղի կունենա վաղը երեկոյան, արդեն այսօր կսկսվեն մի քանի մրցումների նախնական փուլերը:
Ելույթ կունենան բադմինտոնի, բռնցքամարտի, ջրագնդակի, ջրացատկի, սինխրոն լողի ու ֆուտբոլի ներկայացուցիչները, հայտնում է sovsport.ru-ն:
Հայկական պատվիրակությունը Կազանում ներկայացված կլինի 10 մարզաձևում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, աթլետիկա, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:






