Եվրամիության պաշտոնյաների համաձայն, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների այցը Հարավային Կովկաս եւ կայացած բանակցությունները առարկայական արդյունքի չհանգեցին: Մինչդեռ, կան նաեւ լավատեսական գնահատականներ: «Գործողությունների ծրագրերը գործադրվում են շատ արագ եւ արդյունավետ, արդեն մարտ ամսին նախատեսվում է Եվրամիության հետ կովկասյան եռյակի բանակցությունների հաջորդ փուլը», – ասաց Բենիտա Ֆերերո-Վալդների խոսնակ Էմմա Ուդվինը:Հակամարտությունների կարգավորման խնդրում ամեն երկիր իր ուղին է ընտրել. ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլը չտվեց ակնկալվող արդյունքը, սակայն այս դեպքում, ըստ Էմմա Ուդվինի, իրավիճակը անհույս չէ: «Դրական է արդեն այն փաստը, որ կողմերի գնահատմամբ, Ռամբույեի հանդիպումը եւս մեկ քայլ էր Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այլ ոչ թե դրա ավարտը», – նշեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:






